Առցանց ուսուցման առաջադրանքներ

Համաշխարհային պատմություն

Թեման՝
-«Ազգային նոր պետությունները Եվրոպայում».
ա/ Գերմանիայի վերամիավորումը
-Օտտո Ֆոն Բիսմարկ
բ/ Իտալիայի վերամիավորումը
-Ջուզեպպե Գարիբալդի

Առաջադրանք.
-Համեմատե’ք Գերմանիայի և Իտալիայի միավորման գործընթացները և դրանց արդյունքները, աշխատանքը ներկայացրե՛ք ձեր բլոգի «Պատմություն» բաժնում:

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները սկսվել են 19-րդ դարում՝ 1848-1849 թվականներին։ 19-րդ դարում նախկինի երկու զարգացած պետությունները՝ Գերմանիան և Իտալիան մնում էին պառակտված վիճակում։ Իտալիայի հյուսիսային շրջանները գտնվում էին ավստրիական տիրապետության ներքո, իսկ մյուս մասերում ստեղծվել էր տարբեր իշխանություններ։

Ստեղծվեցին նպաստավոր պայմաններ Իտալիայի վերամիավորման համար։ Ստեղծվեցին գաղտնի ընկերություններ, որոնք իրենց վրա էին վերցրել Իտալիայի ազատագրության դժվար գործը։ Դրանցից ամենանշանավորը «Երիտասարդ Իտալիան» էր՝ Ջուզեպպե Գարիբալդիի գլխավորությամբ։ 1848-1849 թվականներին տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում ընդունվում է համագերմանական սահմանադրությունը Ռայխստագի հովանավորությամբ։

Սակայն հեղափոխությունը ևս չմիավորեց Գերմանիային։ Գերմանիան օր օրի տնտեսապես զարգանում էր և 1860-ականներին ավարտվեց Գերմանիայի արդիականացման գործընթացը։ Արդիականացման գործընթացի ավարտին Գերմանիան արդեն տնտեսապես միավորված էր։ Աննախադեպ առաջընթաց էր ապրում Գերմանիայի մշակույթը։ Գերմանիայի տարածքային վերամիավորումը պետք է կատարվեր համագերմանական ամենահզոր պետության՝ Պրուսիայի շուրջը։ Պրուսիան դարձել էր գերմանական հողերի խրախուսանքը։ Գերմանիայի վերամիավորման մեջ մեծ ներդրում ուներ Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը։ 1860-ականներին Իտալիայում ավարտվեց արդիականացման գործընթացը և սկսեց ազգային ազատագրական շարժումը։ Իտալիայում ամրապնդվում էր ազգային ինքնագիտակցությունը։ Այս դարաշրջանը Իտալիայում հայտնի է Ռիսորջիմենտո անվանումով։ Վերամիավորումը պետք է կատարվեր համաիտալական ամենահզոր պետության՝ Սարդինիայի շուրջը։ Սարդինիայի թագավորությունը հաշտություն կնքելով Ֆրանսիայի թագավոր Նապոլեոն III-ի հետ պատերազմ սկսեց ընդդեմ Ավստրիայի։ Իտալական մյուս պետությունները միացան պայքարին։ «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին կարճ ժամանակահատվածում իր զորով ազատագրեց Սիցիլիա կղզին։ 1861 թվականին Իտալիայում ընդունվեց սահմանադրություն և ստեղծվեց միավորված Իտալիայի Թագավորություն։ 1871 թվականին Իտալիայում վերջացավ միավորման գործընթացը՝ Վենետիկի և Հռոմի Իտալիային միանալուց հետո։

Leave a comment